ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սուրիկ Խաչատրյանը կուսակցական լծակն էլ կորցրեց

Սուրիկ Խաչատրյանը կուսակցական լծակն էլ կորցրեց
08.01.2017 | 21:32

Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:

Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր: Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:


Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկաները հաստատել են Վահե Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանը միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ